Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՄԱԿ–ի ԱԽ–ն նախատեսում է փակ խորհրդակցությունների ձևաչափով հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

28.09.2020, 22:18
ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ հանդիպում կկազմակերպի Լեռնայի Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
ՄԱԿ–ի ԱԽ–ն նախատեսում է փակ խորհրդակցությունների ձևաչափով հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի փակ խորհրդակցությունների ձևաչափով հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով իր աղբյուրին։

«Քննարկումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի երեքշաբթի փակ ձևաչափով խորհրդակցությունների ընթացքում», – նշել է գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։

Ըստ խորհրդակցությունների ձևաչափի, դրանց մասնակցում են միայն ԱԽ–ի 15 երկրների դիվանագետներն` առանց հակամարտող կողմերի ներկայացուցիչների։–0–