Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև. Զախարովա

09.08.2019, 19:51
Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում այսօր գրանցվում է հարաբերական հանգստություն։ Միաժամանակ, մեզ մտահոգում է այն, որ կողմերը տարբեր առիթներով շարունակում են ներկայացնել փոխադարձ մեղադրանքներ», – նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորմանն ու համապատասխանաբար` հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ որոնելուն։

«Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Միաժամանակ նշվել է, որ հաշվի առնելով Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունները`  Ռուսաստան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նպատակաուղղված է աջակցել` խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացման նպատակով։–0–