Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, այն անօրինական է. ԵԽ ենթահանձնաժողովի նախագահ

21.06.2023, 23:58
Քանի որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքը նույնպես հավատարիմ է դրան, հայտարարել է նա
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, այն անօրինական է. ԵԽ ենթահանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և պետք է դադարեցվի: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
«Քանի որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքը նույնպես հավատարիմ է դրան»,- ասաց նա։

Լուազոն նշեց, որ ԵՄ-ն ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումները դյուրացնելու համար։

«Մենք ջանքեր ենք գործադրում լարվածությունը թուլացնելու համար, դրան պետք է նպաստի նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում»,- ասաց նա։

Նա հայտարարեց, որ եկել է կայուն խաղաղություն հաստատելու ժամանակը։

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու բարեկեցությունը պետք է պաշտպանված լինեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պետք է հարգվեն», - ընդգծեց նա։

Լուազոն ասաց, որ այս ուղերձով կգնա Բրյուսել, որտեղ կհայտնի, թե ինչ է հաջողվել իմանալ Հայաստան այցելելու ժամանակ:

Նա դիմեց Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, որպեսզի մերժեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրած անցակետ գնալու հրավերները։-0-