Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կրեմլ. Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ

08.11.2021, 17:37
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակապի միջոցով բանակցությունների նախապատրաստական աշխատանքն ընթանում է, բայց հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել
Կրեմլ. Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակապի միջոցով բանակցությունների նախապատրաստական աշխատանքն ընթանում է, բայց հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Հստակեցնում եմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակապի թեմայի շուրջ, մենք հաստատում ենք, որ աշխատանք է տարվում այդ հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ։ Բայց այստեղ ուզում ենք նշել, որ դեռևս չկան հստակ պայմանավորվածություններ և ընկալում այն մասին, թե երբ այդ տեսակապը կարող է տեղի ունենալ։ Այդ աշխատանքը շարունակվում է», – նշել է նա։

Նախօրեին երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

Նախօրեին ավելի վաղ Կրեմլում հաստատել են հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման անցկացման պլանները։ «Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մի քանի շաբաթ առաջ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Գործակալության տվյալներով, «նախատեսվում է ընդունել հայտարարություն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, պատրաստվում է փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»։ ՀՀ ԱԳՆ–ն հերքել է այդ տեղեկատվությունը։–0–