Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կրեմլ. Ղարաբաղի հարցով ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար

19.04.2023, 15:47
Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար
Կրեմլ. Ղարաբաղի հարցով ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար։ Պեսկովն ընդգծել է, որ դրանց իրականացումն անհրաժեշտություն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որը կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջ շարժվելուն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական և իրատեսական հիմքն են կարգավորման համար։ Նա հայտարարել է, որ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարումը համարում են անհրաժեշտություն և դրանց այլընտրանք չկա։–0–