Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար

30.07.2020, 13:00
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար
Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները»,- ասաց նա:

Մայիսի 5–ինհայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ Փաշինյանը մեկնաբանեց Գրիգորյանի ազատումը։–0–