Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին

29.09.2022, 11:19
Կլաարը նշել է, որ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլաարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն», – նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն:

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել», – հավելել է Կլաարը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանի սադրանքի հետևանով հայկական կողմն ունի երեք զոհ։–0–