Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. ԵՄ պատվիրակության ղեկավար (ՎԻԴԵՈ)

15.05.2023, 14:34
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից, հայտարարել է Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ
Կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. ԵՄ պատվիրակության ղեկավար (ՎԻԴԵՈ)
⁠ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Հուսով եմ, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման և սահամանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է», – ասաց Վիկտորինը։

Լրագրողի ճշտող հարցին, թե Վիկտորինի խոսքերը նշանակում են, որ երկու կողմերը պե՞տք է հետ քաշեն զորքերը` նա նշեց, որ Բրյուսելում հանդիպման ընթացքում հստակ նշվել է, որ կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։

«Պետք է լինի շատ հստակ սահմանագծում և սահմանազատում։ Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը, և ես պարզապես կրկնում եմ», – նշեց Վիկտորինը` միաժամանակ չնշելով, թե կոնկրետ որտեղ են գտնվում այդ դիրքերը։–0–