Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Իրանը հանդես է եկել ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ

29.10.2020, 14:07
Իրանը հանդես է եկել ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ
Իրանը հանդես է եկել ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Իրանը հանդես է եկել ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ առաջատար դերակատարները կլինեն տարածաշրջանի երկրները։

Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին` այսօր Մոսկվա ժամանելիս։

«Մենք մեր վրա ենք վերցնում պատասխանատվությունն ու կօգնենք կարգավորել ճգնաժամը», – դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ–ում Իրանի դեսպանատան Telegram ալիքը։

«Առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում երկրներից, որոնց առանցքային դերը այս ճգնաժամը կարգավորելն է, և Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից է», – ասել է նա։–0–