Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Իրանի ԱԳՆ–ն ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

28.06.2024, 12:45
Հունիսի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Պաղեստին պետության ճանաչման մասին
Իրանի ԱԳՆ–ն  ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ 

«Մենք ողջունում ենք աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին», - Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ 

Հունիսի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Պաղեստին պետության ճանաչման մասին՝ հաստատելով Երևանի հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին։