Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում

11.04.2024, 13:06
Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Հայաստանի հետ Pinaka արձակման կայանների, Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի և այլ սպառազինությունների մատակարարումների շուրջ
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, առաջին անգամ Հայաստանում ռազմական ներկայացուցիչ կնշանակվի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով PTI գործակալության աղբյուրներին։

«Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Հայաստանի հետ Pinaka արձակման կայանների, Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի և այլ սպառազինությունների մատակարարումների շուրջ»,- ասել է գործակալության աղբյուրը։