Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

31.10.2024, 13:46
Միրզոյանը հայտարարել է,որ պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ–ում։

«Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ», – ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը  Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։