Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայկական պատվիրակությունը մեկնում է Մոսկվա. օրակարգում ռուսական ռազմակայանի հետ կապված հարցերն են

24.06.2021, 13:00
Հայկական պատվիրակությունը մեկնում է Մոսկվա. օրակարգում ռուսական ռազմակայանի հետ կապված հարցերն են
Հայկական պատվիրակությունը մեկնում է Մոսկվա. օրակարգում ռուսական ռազմակայանի հետ կապված հարցերն են

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ստորագրել է որոշում հայկական պատվիրակությանը հունիսի 26–ից մինչև հուլիսի 1–ը Մոսկվա գործուղելու մասին։

Ինչպես նշվում է վարչապետի որոշման մեջ, պատվիրակությունը կմեկնի Մոսկվա Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հանձնարարվում է րծուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:–0–