Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ

24.01.2023, 16:04
Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրառումը:

«2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» - գրել է Կիրակոսյանը Twitter-ի իր էջում:

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի հունվարի 30-ին:–0–