Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում է գտնվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը (ՖՈՏՈ)

26.05.2021, 11:40
Այցի շրջանակում նախատեսված են Զարիֆի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ.ՖՈՏՈ
Հայաստանում է գտնվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։



Ինչպես ավելի վաղ հրապարակվել է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում, մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի ԱԳ նախարարին:



Այցի շրջանակում նախատեսված են Զարիֆի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստան այցից առաջ Զարիֆը եղել է Բաքվում, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։–0–