Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը

25.10.2022, 22:05
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը:

«Արմենպրես»
-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասաց Հունանյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:-0-