Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
21.11.2023,
15:52
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։
«Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի 6-րդ առաջարկը», – նշել է ԱԳՆ–ի հայտարարության մեջ X-ում (նախկին Twitter):
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են։ Առաջին սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 28,6 հազար քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ. Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանազերծման քաղաքական հիմք է հանդիսանում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրել են հետխորհրդային բոլոր երկրները։ Խոսելով հաջորդ՝ երրորդ սկզբունքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ համաձայն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության սկզբունքներին։-0-