Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է աաջացնում. Պեսկով

06.09.2023, 17:07
Խորքային կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին, ասել է Պեսկովը
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է աաջացնում. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է աաջացնում, Մոսկվան խորապես կվերլուծի այս իրավիճակը և կհետևի դրա զարգացմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժությունների վերաբերյալ, անխոս, նման լուրերը զգուշավորություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում: Այդ պատճառով խորքային կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին», - ասել է նա:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։-0-