Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա. Արմեն Գրիգորյան

10.02.2022, 13:59
ԱԽ քարտուղարը մեկնաբանել է միութենական պետությանն անդամակցելու մասին հրապարակումները
Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի որ նման խնդիր չկա, իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և այդպես էլ լինելու է»,- ասաց Գրիգորյանը։

Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ մինչև 2024 թ.-ը պետք է պատրաստ լինի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության նախագիծը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 7-ին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, որ հետխորհրդային հանրապետությունները կարող են միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը։ Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանին, նա հայտարարություններ էր արել, որոնք բուռն վրդովմունք էին առաջացրել հայ հասարակության մեջ։

 «Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - հայտարարել է Լուկաշենկոն:-0-