Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի գործարկման հնարավորությունը

30.07.2024, 19:47
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի գործարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ 

Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։