Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհանդիպեմ Մոսկվայում. կքննարկվի սահմանի հատման կարգը

01.06.2023, 13:37
ՌԴ փոխվարչապետի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրները «նույն կերպ են հասկանում այն, թե ինչպես պետք է տեղի ունենա ապաշրջափակումը»
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհանդիպեմ Մոսկվայում. կքննարկվի սահմանի հատման կարգը
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Օվերչուկից ճշտել են` հնարավո՞ր է, արդյոք, այդ բանակցություններից հետո կազմակերպվի երեք երկրների առաջնորդների ևս մեկ հանդիպում։

«Ինչպես որոշեն», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրները «նույն կերպ են հասկանում այն, թե ինչպես պետք է տեղի ունենա ապաշրջափակումը»։

«Հիմա մենք խոսում ենք տեխնիկական դետալների մասին։ Դրանք շատ կարևոր դետալներ են, քանի որ խոսքը հենց Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատման կարգի մասին է, հենց այն մասին, թե ինչպես պետք է տեղի ունենան սահմանային, մաքսային և վերահսկողության այլ տեսակները։ Դա շատ կարևոր է։ Կոնկրետ խոսելու ենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հատման կարգը, և ինչ ընթացակարգեր են լինելու», – ասել է Օվերչուկը։–0–