Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը

08.06.2022, 14:37
ՄաքԴոնալդը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, հաղորդում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

ՄաքԴոնալդը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ», – նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։–0–