Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. ԶԼՄ

16.09.2022, 11:39
Փելոսին կժամանի Հայաստան Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Շփեյերի ուղեկցությամբ
Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանգստյան օրերին կայցելի Հայաստան, «որպեսզի աջակցություն հայտնի երկրին, որը մահացու պայքար է մղում Ադրբեջանի դեմ», հաղորդում է Politico–ն` հղում անելով Փելոսիի այցից տեղյակ անձանց։

Փելոսին կժամանի Հայաստան Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Շփեյերի ուղեկցությամբ (Կալիֆոռնիա)։

Ակնկալվում է, որ Երևանում Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։–0–