Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հարցում․ Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում

04.03.2024, 15:59
Նոր պատերազմիսպառնալիք միանշանակ չի տեսնում հարցվածների 7,2 տոկոսը, ավելի շատ չի տեսնում՝ 9,8 տոկսը
Հարցում․ Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Gallup International-ի կողմից Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 55,1%-ը միանշանակկ տեսնում է մոտ ապագայում նոր պատերազմի սպառնալիքներ։

Բացի այդ, բնակիչների 25,5%-ն ասել է, որ ավելի շատ տեսնոմ է մոտ ապագայում պատերազմի սպառնալիք, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Նոր պատերազմիսպառնալիք միանշանակ չի տեսնում հարցվածների 7,2 տոկոսը, ավելի շատ չի տեսնում՝ 9,8 տոկսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2,4 տոկոսը։

Փետրվարի 26–ից 28–ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 մարդ։–0–