Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

27.10.2020, 12:12

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ», – ասվում է Ստեփանյանի հայտարարության մեջ:

Ավելի ուշ Ստեփանյանը հայտնեց, որ  ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների», – նշել է նա:–0–