Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հակառակորդի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. զոհվել է կին ու երեխա. Արցախի ՄԻՊ

27.09.2020, 10:59
Հակառակորդի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. զոհվել է կին ու երեխա. Արցախի ՄԻՊ
Հակառակորդի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. զոհվել է կին ու երեխա. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 

«Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»,– հայտնել է Բեգլարյանը:

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակառակորդը հարձակվել է Արցախի ուղղությամբ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը:                                                             

Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։–0–