ՀՅԴ–ն որոշել է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
09.08.2023,
11:35
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով», – նշվում է ՀՅԴ–ի Գերագույն մարմնի հայտարարության մեջ։
Նշվում է, որ քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:
«Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ», – նշել են ՀՅԴ–ից։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունները լրանում են այս տարվա հոկտեմբերի 10-ին։
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։–0–