Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար

17.05.2019, 19:10
Փաշինյանը հայտարարել է, որ նա տեղյակ է եղել այն մասին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիմելու է դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով։
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա տեղյակ է եղել այն մասին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիմելու է դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով, սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նա հրապարակային դիմումից մեկ օր առաջ տեղեկացրել է ինձ, և ես իմ վերաբերմունքն եմ արտահայտել այդ հարցի շուրջ։ Բարոյական տեսակետից ես դրան նորմալ են վերաբերվում, իսկ քաղաքական տեսակետից ծագում են որոշ հարցեր։ Ինչպե՞ս Ղարաբաղի դատարանում կվերաբերվեին, եթե ես փորձեի որևէ մեկին երաշխավոր կանգնել», – նշել է Փաշինյանն ուրբաթ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը նաև ասել է, որ որպես գործադիր իշխանության ղեկավար` իրավունք չունի միջամտել դատական գործընթացին։

«Թող դատարանը քննարկի այդ որոշումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հերքել է նաև ենթադրություններն այն մասին, որ ավելի վաղ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի դատի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել ՀՀ վարչապետի նկատմամբ անվստահության աճի։ Ինչպես նշել է Փաշինյանը, Ղարաբաղում նա վայելում է ոչ պակաս աջակցություն, իսկ հնարավոր է նաև ավելի շատ, քան Հայաստանում։

Մայիսի 16–ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։

Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։–0–