Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ վարչապետը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ

19.10.2020, 22:19
ՀՀ վարչապետը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ
ՀՀ վարչապետը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 12–ին անցկացրել է նմանատիպ հանդիպում։ Օրակարգում ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր։ Ինչպես նշել էր ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հանդիպումը կրում էր ինֆորմատիվ բնույթ, որի ժամանակ կուսակցության յուրաքանչյուր ներկայացուցիչ ներկայացրել է իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։–0–