Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ վարչապետը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը

09.10.2019, 15:09
Տոնոյանի հրաժարականի մասին տեղեկությունները սկսել են շրջանառվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումից և ՀՀ ոստկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի հեռացումից հետո։
ՀՀ վարչապետը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից։

«Անհեթեթ լուրեր են», – նշել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին «Ինչ անել–2. տնտեսական հեղափոխություն` ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովի շրջանակում։

Նշենք, որ այսօր irakanum.am կայքը տեղեկացրել էր, որ վարչապետն աշխատանքից ազատել է Դավիթ Տոնոյանին։

Տոնոյանի հրաժարականի մասին տեղեկությունները սկսել են շրջանառվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումից և ՀՀ ոստկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի հեռացումից հետո։

Միաժամանակ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 18–ին սկզբից հերքել է իր հրաժարականի մասին խոսակցությունները, այնուհետև մի քանի ժամ անց հայտարարել է, որ չի բացառում դա։–0–