Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին հրապարակումները

10.05.2019, 15:22
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին հրապարակումները։
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԶԼՄ–ներում շրջանառվող հրապարակումներն այն մասին, որ Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: 

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։

Փաշինյանը նախօրեին այցելել էր Արցախ` մասնակցելու Եռատոնին Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման առթիվ։–0–