Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ–ն պատրաստ է 4 սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Փաշինյանը՝ Օվերչուկին

15.12.2023, 12:50
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին
ՀՀ–ն պատրաստ է 4 սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Փաշինյանը՝ Օվերչուկին
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:-0-