Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ ԱԳ նախարար. ունենք համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը

15.02.2023, 14:20
Միրզոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու հարցում
ՀՀ ԱԳ նախարար. ունենք համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ-թուրքական սահմանի բացման մանրամասները։

«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանների բացման հարցում»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Չավուշօղլուի հետ քննարկվել են այս գործընթացի մանրամասները։

«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին, սահմանի ամբողջական բացման նախանշումով»,- ասաց Միրզոյանը։-0-