Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ ԶՈւ զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի. ՊՆ

02.10.2020, 18:23
Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի
ՀՀ ԶՈւ զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի /ԱՌԿԱ/․ Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու­թյան շրջաններ:

«Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է»,- ասվում է հաղորդագրութայն մեջ:-0-