Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀԱՊԿ–ը չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել Հայաստան. շտաբի պետ

15.09.2022, 14:04
ՀԱՊԿ շտաբի պետը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, այդ պայմանավորվածությունը պահպանվում է
ՀԱՊԿ–ը չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել Հայաստան. շտաբի պետ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը դեռ ներառված չէ օրակարգում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Եկեք առաջ չանցնենք։ Սեպտեմբերի 13–ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրը պետք է լուծվի քաղաքական–դիվանագիտական մեթոդներով, այսինքն` ոչ սեպտեմբերի 13–ին, ոչ երեկ և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում խոսք չկա ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ` ՀԱՊԿ–ի ներգրավմամբ», – ասել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։

«Այդ պատճառով հուսով ենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան այսպես, խաղաղ ճանապարհով կլուծվեն, առանց զենքի կիրառման», – ավելացրել է շտաբի պետը։–0–