Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ՀՀ սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը

22.09.2022, 14:32
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ով գտնվում է Հայաստանում` ՀԱՊԿ առաքելության գլխավորությամբ, չորեքշաբթի հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ՀՀ սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ով գտնվում է Հայաստանում` ՀԱՊԿ առաքելության գլխավորությամբ, չորեքշաբթի հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ–ի հնարավոր հետագա միջոցները։

Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան` ՀԱՊԿ առաքելության գլխավորությամբ` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13–ի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։–0–