Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար

26.12.2022, 12:49
Մինասյանը 2022 թ.-ի հունվարի 12-ից զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը
Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Մինասյանը 2022 թ.-ի հունվարի 12-ից զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել էր նախօրեին՝ ՀՀ վարչապետի հրամանով։

Արդարադատության նախարարի պաշտոնը թափուր էր հոկտեմբերի 5-ից, այն բանից հետո, երբ Կարեն Անդրեասյանն առաջադրվեց ԲԴԽ անդամի թեկնածու՝ ազատվելով նախարարի պաշտոնից։

Նշենք, որ Գրիգոր Մինասյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրն է:-0-