Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ղազախստանի նախագահ․ ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը

15.04.2024, 12:57
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
Ղազախստանի նախագահ․ ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը։

«Ղազախստանը պատրաստ է առավելագույնս աջակցել և իր վրա վերցնել բարի կամքի դեսպանի դերը՝ տրամադրել իր հարթակը երկու երկրների բանակցությունների համար։ Մեր հիմնական խնդիրն է մոտեցնել մեր եղբայրական երկրներին, բացել ճանապարհ դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և տարածաշրջանում կայուն զարգացում», – ասաց Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։