Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Գեղարքունիքում 2 դպրոց է վնասվել թշնամու ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)

19.10.2020, 10:37
Գեղարքունիքում 2 դպրոց է վնասվել թշնամու ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում 2 դպրոց է վնասվել թշնամու ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։

Այս մասին հաղորդվում է ՀՀ ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։

«Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել», – նշվում է գերատեսչության հաղորդագոության մեջ։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՚ պատճառված վնասը վերականգնելու և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ։–0–