Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.հայկական կողմը զոհ ունի

22.11.2021, 21:13
Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.հայկական կողմը զոհ ունի
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։–0–