Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գործում և նրա աջակցությունն Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում

15.10.2020, 20:15

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գործում և նրա աջակցությունն Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում։

«Ռազմական հաղթանակ այս հարցում չի լինի, այդ պատճառով հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի։ Այսօր մենք տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում պահպանել հրադադարի ռեժիմը, Թուրքիան է, և դա վնաս է հասցնում», – հայտարարել է նա ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters–ը։

Մեկնաբանելով Անկարային գործողությունները Արևելյան Միջերկրածովում` Լե Դրիանը նշել է, որ Թուրքիան միշտ դիմում է անընդունելի սադրանքների։

Նրա խոսքով, ԵՄ–ն պատրաստ է փոխել ուժերի հավասարակշռությունը, եթե Թուրքիան չվերադառնա երկխոսության։

Պատասխանելով ԵՄ պատժամիջոցների ներդրման հնարավորության հարցին, Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը նշել է, որ որոշումը կընդունվի մեկ շաբաթից։

«Մենք պետք է սպասենք, տեսնենք` կա՞ առաջընթաց շաբաթվա ընթացքում, և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ դիրքորոշում պետք է զբաղեցնի ԵՄ–ն», – ասել է Մաասը։–0–