Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ֆրանսիայի ԱԳնախարար. Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին

28.04.2023, 12:11
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, ով այցով գտնվում է Հայաստանում, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը շատ հագեցած էր
Ֆրանսիայի ԱԳնախարար. Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, ով այցով գտնվում է Հայաստանում, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը շատ հագեցած էր։

Կոլոնան նաև նշել է, որ Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին։

«Տեղի է ունեցել շատ հագեցած հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում վարչապետի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին», – գրել է Կոլոնան Twitter–ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ, նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։–0–