Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության (ՎԻԴԵՈ)

22.01.2024, 11:59
Սեժուրնեն մասնավորապես նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին․ ՎԻԴԵՈ
Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանին։

Այս մասին հայտնում է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Սեժուրնեն մասնավորապես նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին։

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։ Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել, և նրանց պատմությունը, հիշողությունը և մշակույթը պետք է հարգվեն», – նշել է նա։–0–