Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

27.09.2023, 10:30
Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում և հյուպատոսություն կբացի Սյունիքում, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան
Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում և հյուպատոսություն կբացի Սյունիքում, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, կունենանք ռազմական կցորդ Երևանում, շուտով նաև հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանամերձ հատվածում», - ասել է Կոլոնան։ Նրա խոսքերը մեջբերում է Առաջին լրատվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան 7 միլիոն եվրո կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև դեղորայքով և սարքավորումներով ինքնաթիռ ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար։-0-