Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

17.10.2020, 20:57
Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook–յան իր էջում։

«Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»», – նշել է Մայիլյանը։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։–0–