Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Եվրոպոլի գործադիր տնօրենը Երևանում. Փաշինյանի հետ համագործակցության հարցեր է քննարկել

28.06.2023, 13:45
Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին
Եվրոպոլի գործադիր տնօրենը Երևանում. Փաշինյանի հետ համագործակցության հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:–0–