Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ, նա կենթարկվի դատաբժշկական փորձաքննության (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13.05.2020, 15:44
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ`բացատրություն տալու ԱԺ–ում մայիսի 8–ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ, նա կենթարկվի դատաբժշկական փորձաքննության (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ`բացատրություն տալու ԱԺ–ում մայիսի 8–ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 

Այս մասին հայտնել է Մարուքյանը` Facebook–յան իր էջում հրապարակելով ՀՔԾ–ի համապատասխան ծանուցագիրը։

«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու», – նշել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին Մարուքյանն ԱԺ–ում ելույթի ժամանակ մեղադրել է իմքայլական Բաբկեն Թունյանին ու նշել, որ նա լարվածություն է ստեղծում ԱԺ–ում։ Դրանից հետո պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսել է տեղից ռեպլիկներ բաց թողնել։ Մարուքյանը պահանջել է, որ իրենց չանվանեն «հոպար», իսկ մի քանի վայրկյան անց ամբիոնի մոտից շարժվել է դեպի Սասուն Միքայելյանը, ինչը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։-0-