Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

14.03.2022, 14:03
Կլաարը Հայաստանում էր այս տարվա փետրվարի կեսերին
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։

«Հանդիպումներ անցկացնելու նպատակով երկու օրով վերադարձա Երևան։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, ԵՄ-ն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ ու բարգավաճ hարավային Կովկասի նպատակին»,- գրել է նա Twitter-ում:

Կլաարը Հայաստանում էր այս տարվա փետրվարի կեսերին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի համար 2.6 մլրդ եվրոյի չափով ԵՄ ներդրումային փաթեթի շուրջ աշխատանքների առաջընթացին վերաբերող հարցերը։–0-