Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը և ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը կայցելեն Լաչինի միջանցք (ՖՈՏՈ)

21.06.2023, 14:17
Եվրոպացի պաշտոնյաները ԵՄ առաքելության դիտորդների ուղեկցությամբ կուղևորվեն դեպի Լաչինի միջանցք. ՖՈՏՈ
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը և ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը կայցելեն Լաչինի միջանցք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կմեկնեն Լաչինի միջանցք, հայտնում է ԵՄ դիտորդական առաքելությունը Twitter-ում։

Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Լուազոյին և նրա պատվիրակությանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մերձակա օդանավակայանում։

Եվրոպացի պաշտոնյաները ԵՄ առաքելության դիտորդների ուղեկցությամբ կուղևորվեն դեպի Լաչինի միջանցք։

Հունիսի 15-ին առավոտյան Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ռուս խաղապահների ներկայությամբ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել է բարձրացված դրոշով տեսանյութ։ Դրանից հետո ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով։–0–