Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան

23.02.2024, 10:08
Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ որոշվել է գործարկել ԵՄ–Հայաստան համագործակցության նոր հավակնոտ օրակարգ՝ հաշվի առնելով համագործակցությունն ընդլայնելու ձգտումը
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան; Այս մասին ասաց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի տարեկան հաշվետվության ընթացքում։

Նա կարևորեց Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։

«Աշխատանքը որոշ ժամանակ կպահանջի։ Բարձր ներկայացուցիչ Բորելը նշել է, որ ցանկանում է այցելել Հայաստան՝ նոր օրակարգի առաջին առաջարկն անելու համար։ Մենք կամրապնդենք համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Եվրախորհուրդը դիմել է Գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին, որպեսզի դիտարկեն ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու հնարավորությունները, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և դուք անում եք Բրյուսելի ձեր գործընկերների հետ», – ասաց Մարագոսը։

Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ որոշվել է գործարկել ԵՄ–Հայաստան համագործակցության նոր հավակնոտ օրակարգ՝ հաշվի առնելով համագործակցությունն ընդլայնելու ձգտումը, որի մասին ավելի վաղ արտահայտվել է ՀՀ վարչապետը։–0–